‘Մեսին տղա է ունեցել’

962

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին այսօր հայր է դարձել: Նրա ընկերուհին Լիոնելին տղա է պարգեւել: Առաջնեկի անունը դրել են Տիագո:

Մեսին դեռ ամռանը տարաբնույթ խոսակցություններին վերջ տալու համար, Մեքսիկայում ընկերական հանդիպումից հետո հայտարարել էր, որ Անտոնելան տղա է ունենալու:

Իհարկե, հետաքրքիր կլինի տեսնել, թե այս մեծ իրադարձությունը ինչպիսի ազդեցություն կունենա Մեսիի խաղի վրա՝ հոկտեմբերի 7-ին «Ռեալի» հետ կայանալիք հանդիպմանը:

Կարելի է ենթադրել, թե գոլ խփելու դեպքում նա ինչպես կնշի իր զավակի ծնունդը:

Նախորդ հոդվածը‘Սթիվ Ջոբսի թռիչքներն ու անկումները (ինֆոգրաֆիկա)’
Հաջորդ հոդվածը‘«Դորիանս»–ը բացօթյա համերգ կտա Թումոյի բակում’