‘Մեսի. Ինձ համար ավելի կարեւոր է լավ մարդ լինել’

1100

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է, որ ձգտում է տիտղոսներ նվաճել թիմի համար, իսկ անձնական նվաճումները իր համար այնքան էլ կարեւոր չեն:

«Ես գերադասում եմ տիտղոսներ նվաճել «Բարսելոնայի» հետ, քան անձնական ռեկորդներ սահմանել կամ անհատական մրցանակներ շահել: Ես ավելի շատ հոգ եմ տանում, որպեսզի լավ մարդ լինեմ, քան թե լինեմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես ցանկանում եմ, որ երբ ավարտեմ կարիերան, ինձ որպես լավ մարդ հիշեն:

Գոլեր խփելը շատ լավ է, բայց ես ցանկանում եմ ընկերներ ձեռք բերել այն միջավայրում, որտեղ խաղում եմ: Անհատական մրցանակներ շահելը նույնպես հաճելի է: Ես շնորհակալ եմ դրանց համար: Բայց ես ոչինչ չէի շահի առանց իմ խաղընկերների օգնության: Իմ բախտը բերել է, որ ես խաղում եմ այդ ակումբում, որտեղ հավաքված են հիանալի խաղացողներ: Ես պարզապես փորձում եմ օգնել թիմին»,- Մեսիի խոսքերն է մեջբերում El Pais-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում թույլատրվել են գիշերային ամուսնությունները’