‘Մեսութ Օզիլ. Միայն Ռոնալդուն է արժանի «Ոսկե գնդակին»’

815

«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ այյս տարի «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն:

«Նա մեր թիմի համար շատ կարեւոր խաղացող է, որը խաղացել է մրցաշրջանի գրեթե բոլոր հանդիպումներում՝ անկախ մրցաշարի կարեւորությունից:

Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես է նա մարզվում: Կրիշտիանուն լավագույնն է: Հայցում եմ իմ հավաքականի խաղընկերների ներողամտությունը, բայց նա Եվրոպայի լավագույն խաղացողն է: Միայն Ռոնալդուն է արժանի «Ոսկե գնդակին»,- ասել է Օզիլը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն արժանացել է «Ոսկե գնդակին» 2008 թվականին՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ դրանից հետո մրցանակը շնորհվել է միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:

Նախորդ հոդվածը‘Սևանից բաց կթողնվի առավելագույն քանակի` 170 մլն խմ ջուր’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Սյունիքի 2-րդ ինքնավարությունը, բայց այս անգամ` խայտառակ ‘