‘Մեսսիի լուսանկարը հաղթել է «World Press Photo» մրցանակաբաշխությունում’

996

«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի` 2014 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ լուսանկարը «World Press Photo 2014»-ի սպորտ անվանակարգի լավագույն լուսանկար է ճանաչվել:

Մեսսի և Աշխարհի գավաթի տպավորիչ լուսանկարի հեղինակը չինացի ֆոտոլրագրող Բաո Թայլյանն է:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն. միակ գոլը լրացուցիչ ժամանակում` 113-րդ րոպեին խփեց Մարիո Գյոտցեն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել’
Հաջորդ հոդվածը‘Չի բացառվում, որ սա ավելի մեծ գործողության սկիզբ էր՝ ընդդեմ խոշոր բիզնեսի և «օլիգարխիայի» ընդհանրապես’