Մեսսիի հեռանալու հետեւանքով «Բարսելոնան» կունենա 137 միլիոն դոլարի կորուստ

484

34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու հետեւանքով «Բարսելոնայի» կունենա առեւտրային եկամուտի զգալի կորուստ՝ 137 միլիոն դոլար, հաղորդում է Brand Finance խորհրդատվական ընկերությունը։

Մեսսիի խաղաշապիկների եւ այլ մարկետինգային ապրանքների վաճառքից կատալոնական ակումբը առաջիկա մի քանի տարում կունենար այդքան եկամուտ։

Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել էր հուլիսի 1-ին։ Իսպանական Լա Լիգայի ֆինանսական եւ կառուցվածքային սահմանափակումների պատճառով կողմերը չկարողացան կնքել նոր պայմանագիր։

Սպասվում է, որֆուտբոլիստը կարիերան կշարունակի ֆրանսիական ՊՍԺ-ում՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։

Նախորդ հոդվածըԿոնգրեսի ցավակցականը Գրիզելդա Ղազարյանի մահվան կապակցությամբ
Հաջորդ հոդվածը«Չելսին» միացել է Զախարյանի տրանսֆերային մրցավազքին