‘Մեսսիի տրանսֆերը կարող է իրականացնել միայն երկու ակումբ’

940

Շեֆիլդի համալսարանի ֆինանսական վերլուծաբան Ռոբ Ուիլսոնը մասնագիտական կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի հավանականության մասին։ 

«Հաշվի առնելով ֆինանսական ֆեյր–փլեյի սահմանած օրենքները, ակումբների հաշվին եղած միջոցներն ու վաստակած գումարները, միայն «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են իրենց թույլ տալ վճարել Մեսսիի տրանսֆերի գումարը։

Ճիշտ է, եթե հաշվի առնենք, թե հետագայում արգենտիանցուն որքան աշխատավարձ պետք է վճարվի, ապա նույնիսկ այդ ակումբներն չեն կարողանա տեղավորվել ֆինանսական ֆեյր–փլեյի շրջանակում»,– Ուիլսոնի խոսքերն է մեջբերում BBC–ին։ 

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ գործող պայմանագրում Մեսսիի հրաժարականը կազմում է 250 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘Metro. «Ռեալը» համաձայնել է 192 միլիոն եվրոյով վաճառել Բեյլին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդ Կուման. «Երբ այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսելոնան» է, պարտվում է, անմիջապես շատ քննադատություն և ասեկոսեներ են տարածվում»’