‘ Մեսսին խաղադաշտում ամենաքիչ վազող ֆուտբոլիստներից է ‘

1332

Կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Լիոնել Մեսսին  վճռորոշ դեր ունենալու համար խաղադաշտում  մեծ ծավալի աշխատանք կատարելու կարիք չունի: Արգենտինայի հավաքականի ավագը Չեմպիոնների լիգայի ամենաքիչ վազող ֆուտբոլիստներից երկրորդն է: Նա ընթացիկ մրցաշրջանում խաղացել է 360 րոպե և այդ ընթացքում անցել 31 625 մետր տարածություն: Այսպիսով` «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը խաղի ընթացքում վազում է միջինը 7 906 մետր: Այդ ցուցանիշով առաջինն է գերմանական «Վոլֆսբուրգի» պաշտպան Նալդոն՝ 7 357 մետր: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները Նեյմարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Զինեդին Զիդանը կարող է լքել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը’