‘Մեսսին խոստովանել է, որ իր որդին Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու է’

744

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր որդին՝ Մատեոն Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագում է:

«Տիագոն դիտում է բոլոր խաղերը: Մատեոն մի շարք թիմերի մարզաշապիկներ է կրում: Երբ մենք տանը խաղում էինք, նա ինձ ասած, որ ինքը «Լիվերպուլ»-ի կողմից է, քանի որ նրանք հաղթել էին ինձ: Նույնը եղավ նաև «Վալենսիա»-ի դեպքում:

Միասին ֆուտբոլ դիտելիս Մատեոն ուրախանում է, երբ Մադրիդի «Ռեալ»-ը գոլ է խփում: Նա «Ռեալ»-ի երկրպագու է»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Մ. Գրիգորյանի առողջական վիճակը պահանջում է նրա բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում. ՄԻՊ’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել’