‘Մեսսին կարիերայում առաջին անգամ ճանաչվել է ամսվա լավագույն խաղացող Պրիմերայում’

1083

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է հունվար ամսվա լավագույն խաղացող: Անցյալ ամիս Կապտանռնագույնները առաջնության 5 խաղում տարան 4 հաղթանակ՝ մեկ անգամ ոչ-ոքի խաղալով:

«Գրանադայի» դեմ խաղում արգենտինացին հեթ-տրիկ ձևակերպեց, ևս մեկական գոլ խփեց «Ատլետիկի», «Ատլետիկոյի» ու «Մալագայի» դարպասները:

Նշենք, որ Պրիմերայի ամսվա լավագույն խաղացողի մրցանակին Մեսսին արժանանում է առաջին անգամ կարիերայում:

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ես Կոպերֆիլդը չեմ»’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կասանո. «Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»’