‘Մեսսին կրկնեց Քրիստիանո Ռոնալդուի հեթ-տրիկի ռեկորդը’

855

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպաիայի առաջնության 23-րդ տուրում հեթ-տրիկ ձեւակերպեց «Լևանտեի» դարպասը, իսկ կատալոնացիներն էլ հաղթեցին 5։0 հաշվով։

Այդպիսով, Արգենտինայի հավաքականի 27-ամյա հարձակվողը Պրիմերայում իր 23-րդ հեթ-տրիկը խփեց եւ կրկնեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի ռեկորդը։

Նշենք, որ ժամանակին 22 հեթ-տրիկի հեղինակ էին դարձել Ալֆրեդո Դի Ստեֆանոն եւ Տելմո Սարան։

Բացի այդ էլ Մեսսին կրկնեց Տելմո Սարայի՝ իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփած հեթ-տրիկների թիվը։ Այժմ Մեսսին «Բարսելոնայի» կազմում ընդհանուր առմամբ 31 հեթ-տրիկ է խփել։ 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Մինսկի միջնորդների այցը տարածաշրջան’
Հաջորդ հոդվածը‘Օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոնը քննադատել է Լուի վան Գալին’