‘Մեսսին «Մալագայի» խաղացողին անվանել է «շան որդի», ինչից հետո հայտնվել է գետնին (տեսանյութ)’

908

«Մալագայի» պաշտպան Վելիգտոնը «Բարսելոնայի» հետ ոչ-ոքիից հետո (0:0) բացատրել է, թե ինչու էր բռնել Լիոնել Մեսսիիի դեմքը: Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 83-րդ րոպեին, ինչից հետո Վելիգտոնը դեղին քարտ է ստացել: Նրա խոսքերով` արգենտինացի հարձակվողն իրեն վիրավորել է:

«Թիմը հիանալի խաղ ցույց տվեց: Բոլորին շնորհակալություն: Վերջին մի քանի օրերին մենք նայում էինք «Բարսելոնայի» խաղերի տեսագրությունները: Արդյունքում կարողացանք ստացած գիտելիքները ցույց տալ դաշտում: Ինչ վերաբերում է Մեսսիի հետ միջադեպին, ապա ես նրա դեմքը բռնեցի, որովհետև նա ինձ անվանեց շան որդի»:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարը, լսելով Լիսկայի մասին հարցը՝ լքել է ասուլիսը’
Հաջորդ հոդվածը‘ «Բարսելոնան» գոլազուրկ ոչ ոքի գրանցեց «Մալագայի» հետ խաղում(տեսանյութ)’