‘Մեսսին ու Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացողների հնգյակում’

1319

Ֆրանսիական հեղինակավորL’ Equipe -ը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին եւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ընդգրկել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն խաղացողների հնգյակում:

Լավագույններն են «Ռեալի» լեգենդար հարձակվողներ Ալֆրեդո Դի Ստեֆանոն, որը հինգ անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը եւ Ֆրանսիսկո Խենտոն՝ վեց անգամ:

Երրորդ տեղում իտալացի պաշտպան Պաոլո Մալդինին է, որը «Միլանի» հետ հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը: Մեսին «Բարսելոնայի» հետ դարձել է քառակի հաղթող, Ռոնալդուն կրկնակի հաղթող է՝ մեկական անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Ռեալի» հետ:

1. Ալֆրեդո Դի Ստեֆանո
2. Ֆրանսիսկո Խենտո
3. Պաոլո Մալդինի
4. Լիոնել Մեսսի
5. Կրիշտիանու Ռոնալդու
6. Ֆիլ Նիլ
7. Ֆերենց Պուշկաշ
8. Էկտոր Ռիալ
9. Գերդ Մյուլեր
10. Ռաուլ

Նախորդ հոդվածը‘Լևանդովսկի. ««Բավարիան» կարող է պահել Օբամեյանգին, բայց կան նաև Մխիթարյանն ու Ռոյսը»’
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան երազում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»’