‘Մեսսին ՉԼ-ում սահմանեց հեթ-տրիկների ռեկորդ (տեսանյութ)’

998

Երեկ «Այաքսի» դեմ խաղում 3 գոլի հեղինակ դառնալով՝ Մեսսին ոչ միայն պատասխանեց Կրիշտիանո Ռոնալդուին, այլև դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում 4 անգամ դարձել է «հեթ-տրիկի» հեղինակ: Բացի արգենտինացուց 3 անգամ «հեթ-տրիկի» հեղինակ են դարձել Մարիո Գոմեսն ու «Յուվենտուսի» և «Միլանի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին:

Մեսսին «Այաքսի» դեմ խաղից հետո ՉԼ-ում իր հաշվին ունի գրանցած 62 գնդակ և ընդամենը 9 գնդակով է ետ մնում Ռաուլից, որպեսզի վերածվի բոլոր ժամանակների ՉԼ-ի լավագույն ռմբարկուի:

Նախորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյան. Պետք է ընդդիմանալ նման որոշմանը’
Հաջորդ հոդվածը‘Սյունիքում «Ժառանգության» և ՀՀԿ-ի թեկնածուները մնացին երկուսով’