‘Մեսսի. «Բարսելոնա»-ի հաջողությունները մեծապես կապված են Կրուիֆի հետ ‘

1379

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին կարծում է, որ թիմն իր հաջողությունների համար պարտական է Յոհան Կրուիֆին։

Լեգենդար հոլանդացին, ով երեկ մահացավ 68 տարեկան հասակում, խաղացել է ու մարզել թիմը։ Կրուիֆը տառապում էր թոքերի քաղցկեղից։

«Նա հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային ֆուտբոլի վրա։ Նա փոխել է «Բարսելոնա»-ի մտածելակերպն ու խաղը։

«Բարսելոնա»-ի հաջողությունները մեծապես կապված են Կրուիֆի հետ։ Ֆուտբոլում նրան սիրում էին բոլորը, հատկապես «Բարսելոնա»-ի երկրպագուները»,- հայտարարել է Մեսսին։

Նախորդ հոդվածը‘Մոյեսը պատրաստ է «Աստոն Վիլայի» հետ աշխատել թեկուզ Չեմպիոնշիփում’
Հաջորդ հոդվածը‘Վարուժան Սուքիասյանը` լրագրողներին. «Թողեք աշխատենք»’