‘Մեսսի.«Ես չեմ կառավարում «Բարսելոնա»-ն: Ընդամենը խաղացող եմ»’

841

 «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերքել է կատալոնական ակումբից հեռանալու հնարավորության մասին շրջանառվող լուրերը: Այդ մասին ֆուտբոլիստը խոսել է ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Ես չեմ պատրաստվում հեռանալ «Բարսելոնա»-ից: Երբևիցե չեմ ցանկացել անել դա: Շշուկներ եմ լսել, որ բանակցում եմ «Չելսի»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում:

Լուրեր էին շրջանառվում, որ վատ հարաբերություններ եմ ունեցել Գվարդիոլայի, Էտո’Օ-ի, Իբրահիմովիչի և Բոյանի հետ: Ասում են, որ ես սիրում եմ ազատվել մարդկանցից: Դա ճիշտ չէ: Հոգնել եմ անհիմն ասեկոսեներից: Ասում են, թե ես կառավարում եմ թիմը: Դա այդպես չէ: Ես չեմ կառավարում «Բարսելոնա»-ն: Ընդամենը խաղացող եմ»,- ասել է Մեսսին:

Նախորդ հոդվածը‘Սպանություն Գյումրիում. Ֆոտոքրոնիկա’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Մանուելը պետք է հպարտանա իրենով, քանի որ աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների թվում լինելը մեծ ձեռքբերում է»’