‘Մեսսի. «Հոգնել եմ կրկնել` չեմ մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին»’

826

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն`  պատրաստվում է հեռանալ կատալոնական ակումբից: Ավելի վաղ արգենտինացի ֆուտբոլիստն ասել էր, որ դեռ չգիտի` որտեղ կավարտի կարիերան:

«Արդեն հոգնել եմ նրանից, որ պետք է բացատրեմ արտասանածս յուրաքանչյուր բառը: Հաճախ ես անգամ չեմ հերքում այն, ինչ գրում են: Իմ խոսքերը միշտ աղավաղելու են, որպեսզի քննարկումների առիթ լինի: Հոգնել եմ կրկնել` ես չեմ մտածում «Բարսելոնայից» հեռանալու մասին»,-Մեսսիի խոսքը մեջբերված է կատալոնական SPORT պարբերականից:

Հիշեցնենք, որ իսպանական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում իբրև Մեսսին տարաձայնություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ և ակումբի ղեկավարությանը դրել է երկընտրանքի առաջ` կա՛մ ինքը կմնա «Բարսելոնայում», կա՛մ Էնրիկեն:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե գնդակ». Ովքե՞ր են լավագույն տասնյակում’
Հաջորդ հոդվածը‘Փոքրիկ Սերյոժայի առողջական վիճակը կայուն ծանր է’