‘Մեսսի.Սերն ու համաձայնությունը կհաստատեն հանգստություն ամբողջ աշխարհում’

977

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը կարեկցել է փարիզյան ահաբեկչության զոհերի ընտանիքներին՝ մեկնաբանելով նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգությունը:

«Մեր բոլոր մտքերը երեկվա իրադարձությունների զոհերի եւ նրանց ընտանիքների հետ է: Կարող եմ մեկ անգամ եւս կրկնել, որ կա միայն մեկ ճանապարհ. սերն ու համաձայնությունը կհաստատեն հանգստություն ամբողջ աշխարհում»,- Ֆեյսբուքում գրել է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա — Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Միաժամանակ Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարվել է ահաբեկչական վեց գործողություն: Զոհվել է առնվազն 120 մարդ: 60 տարում առաջին անգամ Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են սահմանները:

Նախորդ հոդվածը‘Հարութ Ուլոյան. Փոխզիջման անխուսափելիության մասին արդեն խոսում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ’
Հաջորդ հոդվածը‘Գրիզման. «Աստված հոգ է տանում քրոջս մասին. նա փրկվել է ահաբեկիչներից»’