‘Մեսսի. «Ցավում եմ, որ Նեյմարը չի մասնակցելու Ամերիկայի Գավաթի խաղարկությանը»’

777

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ տխրել է՝ լսելով «Բարսելոնայում» իր թիմակցի՝ Նեյմարի 4-խաղյա որակազրկման մասին: Հիշեցնենք, որ Նեյմարին պատժել են Ամերիկայի Գավաթի խաղարկության 2-րդ տուրի Կոլումբիա-Բրազիլիա հանդիպմանը ցուցաբերած վարքի համար:

«Չեմ ցանկանում Նեյմարի վերաբերյալ մեկնաբանություններ անել: Նա իմ ընկերն է: Ցավում եմ, որ նա այդպիսի պատիժ է ստացել եւ այլեւս չի կարողանա մասնակցել Ամերիկայի Գավաթի այս խաղարկությանը: Նա Բրազիլիայի հավաքականի համար շատ կարեւոր խաղացող է: Գիտեմ, թե նա ինչ դեր է խաղում րազիլական թիմում»,_ Մեսսիի խոսքեր է մեջբերում goal.com-ը:

Նախորդ հոդվածը’10 հետաքրքիր փաստ Անդրես Ինյեստայի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» հետաքրքրված են Պեպեի ծառայություններով’