‘Մեսսի. 11 մետրանոց հարվածաշարը լրիվ ուրիշ պատմություն կկերտեր ‘

15971

Արգենտինայի հավաքականի ավագ, ֆուտբոլային աստղ Լեոնել Մեսսին մեկնաբանել է եզրափակիչ խաղի արդյունքը և գնահատել իր թիմի խաղը.

«Մենք շատ լավ խաղացինք և ավելիին էինք արժանի: Մենք մոտ էինք 11 մետրանոց հարվածաշարին: Եվ դա կլիներ բոլորովին այլ պատմություն: Գերմանիայի ֆուտբոլիստները շատ էին տիրում գնդակին, բայց մենք ավելի շատ գոլային պահեր ունեցանք: Մեր թիմը, ցավոք, պարտվեց: Բայց  մենք պետք է առաջ գնանք: Ես շատ էի ուզում բարձրացնել աշխարհի գավաթի իմ գլխավերևում Արգենտինայի, ինձ ու մարդկանց համար, սակայն դա տեղի չունեցավ:  Եվ մենք այսоր տխուր ենք», — Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Մեսսին ճանաչվել  է աշխարհի առաջնության լավագույն խաղացող:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը ցավակցում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ավակովն այժմյան Մայդանն անվանել է ԱԴԾ նախագիծ’