‘Մեսրոպ Հարությունյան. Ասուլիսի նման ձևաչափն ընդունելի չէ ազատ մեդիայի պայմաններում’

3120

«Ես կարծում եմ, որ ասուլիսները պետք է ավելի բաց լինեն, ավելի թափանցիկ, ավելի շատ լրատվամիջոցներ մասնակցեն», — iLur.am-ի հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ երեկ Սերժ Սարգսյանի ասուլիսը լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել տեսաձայնագրելու, իսկ տեսագրությունը մինչ այժմ ԶԼՄ-ներին չի տրամադրվել:

«Ցանկացած դեպքում ցանկացած ասուլիսի ձևաչափ նախապես պայմանավորվում է: Նման մակարդակի ասուլիսները սովորաբար ունենում են իրենց ձևաչափերը: Հիմա իրենք նպատակահարմար են գտել այդպիսի ձևաչափը, որն իմ կարծիքով ընդունելի չէ ազատ մեդիայի պայմաններում: Ընդհանրապես, երկրի ղեկավարը տարեկան գոնե մեկ անգամ բոլոր լրատվամիջոցների համար առանց խտրականության պետք է ասուլիս տա»,- նշեց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցենլ Սերժ Սարգսյանի «փակ» մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել միայն մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վերջիններս ասուլիսը տեսագրելու հնարավորություն չեն ունեցել: Նախագահականից խոստացել են տեսագրությունը տրամադրել, իսկ ավելի ուշ president.am-ում է հայտնվել մամուլի ասուլիսի սղագրությունը: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Վեզիրյան. Ես ինձ նման դեպքում կհամարեի թրաֆիքինգի զոհ’
Հաջորդ հոդվածը‘Այ Վեյ Վեյի 900 քառակուսի մետր մակերեսով նոր ստեղծագործությունը նվիրված է Չիլիին’