Մեսրոպ Հարությունյան. Ես՝ 3826-րդ զոհս. ԱլիքՄեդիա

1992

Ողջույն կամ բարեւ…

Չի ստացվում այդ բարեւից հետո ստորակետ դնել ու գրել՝ վարչապետ։

Չի ստացվում նաեւ դիմել պարզապես Նիկոլ, ինչպես էն՝ արդեն հեռավոր թվացող 2018-ի օրերին, երբ ասում էիք, թե Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, որովհետեւ ձեր ընտրությամբ մենք բոլորս ենք դառնում վարչապետ, ու հրապարակը գոռում էր՝ «Նի-կոլ»։

Ասում եք՝ «44-օրյա պատերազմի զոհերի թիվը այսօրվա դրությամբ 3825 է»։

Եվ ահա ես ինձ համարում եմ 3826-րդ զոհը, որ ո՛չ հերոսացել եմ, ո՛չ էլ զոհվել։ Որ, ցավոք կամ բարեբախտաբար, դեռ ապրում եմ։ Բայց ես զոհ եմ, որովհետեւ ես Քոչարյանից ու Սարգսյանից բան չեմ ակնկալել։ Իսկ ձեզ հավատացել եմ ու աջակցել 2018-ին։

Ես սպանված հավատն եմ՝ 3826-րդ զոհը։

Եվ ահա ես՝ սպանված հավատը՝ 3826-րդ զոհս, հիշեցնում եմ 2018 թվականի օգոստոսի 17-ի ձեր ելույթը.

«… Հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, եւ սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»:

Ու մեկ էլ՝ երկու օր առաջ՝ 2022 թվականի ապրիլի 13-ին, տարածվեց ձեր ինքնախոստովանական ցուցմունքը, որն ավելի շուտ ոչ թե մեղքն ընդունելու, ժողովրդին դիմելու, այլ էլի ու կրկին մեղքն այլոց վրա բարդելու ելույթ էր։

Եվ ես՝ հավատս, նորից «զոհվեցի»։

Ցինիզմը, պարո՛ն, առաջադիմական փիլիսոփայական հոսանք էր հին Հունաստանում՝ Ք.ծ.ա. 4-րդ դարում։ Բայց վաղուց, շատ վաղուց այն դարձել է հասարակության բարոյական նորմերն արհամարհելու, հասարակության նկատմամբ անթաքույց անպարկեշտ վարք դրսեւորելու բնութագրիչ։

Արդ, պարո՛ն, ձեր արտահայտությունը, թե «հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», հենց այդ ցինիզմի գագաթնակետն է։

Գիտե՞ք՝ ինչու եմ սա ասում։ Որովհետեւ հիմա արդեն, հետին թվով իբրեւ ինքնարդարացում հայտարարում եք.

«Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ…»։

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըԱՄՆ-ի հայացքն անփոփոխ է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության նկատմամբ
Հաջորդ հոդվածըՀԺԿ եւ Կոնգրեսի անդամները կայցելեն Պանթեոն