Մեսրոպ Հարությունյան. Թշվառություն առանց պերճանքի. Ալիք Մեդիա

579

Երեւի կարիք չկա նորից ընթերցողներին հիշեցնելու ապրիլի 21-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում եկեղեցու եւ պետության հարաբերությունների մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ավելի շատ ուղղված էին ոչ թե հոգեւորականությանը, այլ Հայաստանի հանրությանը։ Իսկ իմաստն այլ բան չէր, քան «Իմ իշխանությունն Աստծուց է, չփորձեք ընդվզել իմ, այսինքն՝ Աստծո դեմ» մտայնությունը դիլետանտական մեկնությամբ ներկայացնելը։

Բնական է, որ այդ ելույթի դեմ կամ Աստվածաշնչից մեջբերված խոսքերի իրական մեկնությամբ պետք է խոսեին եւ վարչապետի դիլետանտությունը ցուցանեին գիտակները, այդ թվում՝ հոգեւորականները։

Բայց երբ հոգեւորականները (մասնավորապես, Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը) խոսեցին ու քննադատեցին վարչապետին իր այդ դիլետանտական մեկնության համար, Ազգային ժողովի ՔՊ-ական մի պատգամավորուհի իրեն իրավունք վերապահեց դասեր տալու (ընդ որում՝ առանձնապես վարժ չկարողանալով կարդալ գրածը) հոգեւորականներին եւ հատկապես Միքայել սրբազանին։

Նախ, արձանագրենք, որ նիստը վարողը չընդհատեց նրան քննարկվող հարցին չվերաբերող ելույթի համար։ Մի պահ պատկերացրեք, որ ՔՊ-ականի փոխարեն որեւէ ընդդիմադիր պատգամավոր շեղվեր օրակարգից։ Նախագահողը կհրամայեր անջատել խոսափողը, իսկ պատգամավորին ամբիոնից հեռացնելու համար էլ անվտանգության աշխատակիցների կկանչեր։

Բայց դա էլ մի կողմ դնենք։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած բնագավառից կարող է ինչ-որ բան ասել, բայց այդ ոլորտի գիտակներն իրավունք չունեն նշելու, որ վարչապետի ասածը դիլետանտի դատողություն է։ Անմիջապես կհայտնվեն ՔՊ-ական հավատաքննիչները, որոնցից յուրաքանչյուրն իրեն հատուկ ոճով՝ կմկմալով, մզմզալով, աքացի տալով, գոռգոռալով կամ ծվծվալով կպահանջի, որ այդ ոլորտի մարդը լռի եւ չխառնվի քաղաքականությանը։ Որովհետեւ, ըստ ոտնահարողների ու ճչացողների տրամաբանության, Փաշինյանի հետ չհամաձայնելն արդեն իսկ քաղաքականություն է։

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՍուդանը հերքել է թուրքական օդանավը գնդակոծելու մեղադրանքը
Հաջորդ հոդվածըԱՀԿ․ Սուդանում գրավված լաբորատորիայում պահվում են կարմրուկի և տուբերկուլյոզի նմուշներ