‘Մեսրոպ Մեսրոպյան. Վանատուրում քվեարկել է ընտրողների 25-30 տոկոսը’

1131

Վանատուրի երկու տեղամասերում մասնակցությունը համեմատած մյուս տեղամասերի բավականին պասիվ է, ընտրողների գրեթե 25-30%-ը գնացել է ընտրության: Այս մասին iLur.am-ին հայտնեց Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը:

«Բոլոր նրանք, ովքեր պետական աշխատանք ունեն, բոլորի վրա հատ-հատ հերթապահություն է նշանակված, զանգում տներից կանչում են: Ենթադրենք, 100 հոգի Հրազդանի ջէկում աշխատող մարդ կա, հանձնարարել են ղեկավարությանը, արտադրամասերի պետերին, բրիգադիրներին, ասում են աշխատողներին՝ գնացեք ընտրության: Էդ մարդիկ էլ վախից գնում են ընտրության»,- ասաց Մեսրոպյանը: Նա նաև տեղեկացրեց, որ խոսակցություններ կան ընտրակաշառքի բաժանման դեպքերի վերաբերյալ:  

Ի դեպ, Վանատուրի 25/14 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորիկ Սարգսյանը ժամը 12-ին Hetq.am-ին ասել էր, որ առավոտվանից 1254 ընտրողից ընտրության է եկել 50-ը:

Նախորդ հոդվածը‘Քվեարկության մասնակցությունը ժամը 17:00-ի դրությամբ. 49.81 տոկոս ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այցելել են 1/30 ընտրատեղամաս’