‘Մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են ամբողջ ծավալով’

818

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր, ժամը 10:25-ի դրությամբ, Հայաստանում տեղի է ունեցել էներգետիկ համակարգի խափանում, ինչի հետևանքով Երևանում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել էր էլեկտրամատակարարումը:

Հոսանքազրկման հետևանքով դադարեցվել էին նաև Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքները: Մետրոպոլիտենի կայարաններից մեկն այցելած մեր թղթակցին հայտնել են, որ հոսանքազրկման պահին մետրոյում գտնվող մարդիկ խուճապի չեն մատնվել, ոտքով բարձրացել են մետրոյի շարժասանդուղքով, նրանց վերադարձվել է վճարված ուղեվարձը: Մեզ նաև տեղեկացրին, որ Մետրոպոլիտենի աշխատանքները  արդեն վերականգնվել են ամբողջ ծավալով:

Նախորդ հոդվածը‘Մշնախը ուշացումով բացթողում է համարում, որ Ծածկած շուկայի սեփականատիրոջ հետ պահպանության մասին պարտավորություն չի ստորագրվել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի գրասենյակի վրա հարձակված անձը ազատ է արձակվել. Տեսանյութ’