‘Մերաբիշվիլիի գործը լուրջ մոնիթորինգի կարիք ունի’

795

Դիվանագետների կարծիքով՝ Վանո Մերաբիշվիլիի գործը լուրջ մոնիթորինգի կարիք ունի,  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարի և դիվանագիտական կորպուսի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը: «Մենք ուշի ուշով հետևում ենք Մերաբիշվիլիի գործին: Նրա փաստաբանի դիրքորոշումը բնական է և մատնանշում է անհամապատասխանություններ և անճշտություններ: Մենք առայժմ չենք կարող խոսել բուն գործի մասին, որը հետաքննության փուլում է, սակայն դիվանագետները նշում են, որ այդ գործը պահանջում է լուրջ մոնիթորինգ»,- ասել է Դիմիտրովը:

Հիշեցնենք, որ երեկ Վանո Մերաբիշվիլին հացադուլ է հայտարարել՝ պահանջելով իր ընտանիքին թույլ տալ օգտվել բանկային հաշվեհամարներից և իր բանտախցում հեռուստացույց տեղադրել, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Զինամթերք՝ Երևանյան լճի մոտակայքում’
Հաջորդ հոդվածը‘Գյուղացիները ստրուկ չեն. Բողոքի ակցիա Արարատի մարզում’