‘Մերի Մուսինյան. Պոզների հետ հարցազրույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը…’

4949

Լրագրող Մերի Մուսինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Պոզների հետ հարցազրույցը և դրա շուրջ արձագանքները ևս մեկ անգամ նաև ցույց տվեցին, որ.
ա. Սերժ Սարգսյանը Սովետական Միության թանգարանային նմուշ է, որը ղեկավարում է մեր անկախ երկիրը:
բ. Սերժ Սարգսյանը չունի աշխարհայացք կամ՝ էսպես ասենք, ապրելու ճշմարտություններ ու փիլիսոփայություն. ընդամենը կյանք է սերտել սովետական դասագրքերից ու մնացել դրանց խավար էջերում խարխափող:
գ. Անհումոր, տխուր մարդ է նա …… որ անգամ մեղքդ է գալիս:
դ. Պոզներից ու ընդհանրապես որևէ խելոք համարվող մարդուց կոմպլեքսներ ու խայտառակ վախեր ունի, ու հենց դրա համար էլ իր կողքը մշտապես իրար գերազանցող տգետներ են:
ե. Չի հասկանում ինչ է Անկախությունը: 
զ. Չսիրված լինելու խորը տրավմաներ ունի:
է. Աներազանք մարդ՝ ընդհանրապես:
ը. Նրա մեջ մեռել է երեխան»:  

Նախորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքահայերին. Պարոններ, հազար դոլար դրեք բանկերում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր երկու սցենար’