‘Մերկապարուհի Վարդան պարային շոուով գալիս է Երևան(լուսանկարներ)’

1695

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը կարծես ավանդույթ է դարձրել մարտին Երեւան այցելելը: Սակայն, եթե նախորդ տարի ուկրաինաբնակ պարուհին հանրաճանաչ երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ հատուկ ծրագրով չէր եկել մեր մայրաքաղաք, այս անգամ պատրաստվում է ներկայանալ համերգային եւ պարային շոուով, հայտնում է bravo.am-ը:

Նրա ելույթները նախատեսված են մարտի 7, 8, 9-ին` «Vivaldi Hall» ռեստորանում: Նրա հետ հանդես կգան նաեւ բալետի պարողներ:
«Երեկոյի ընթացքում կհնչեն վոկալային հայտնի կատարումներ, կլինի կրակներով հզոր շոու, ակրոբատիկ համարներ, ինչպես նաեւ հատուկ մշակված համար` դահլիճից հրավիրված տղամարդու ներկայությամբ. Վարդան եւ երկու պարուհին կառուցելու են համարը բեմ հրավիրաված հյուրի շուրջ»,-նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Երեկոները հարուստ են լինելու անակընկալներով, այդ թվում` կանցկացվեն խաղարկություններ, ինչպես նաեւ նախատեսված է հատուկ նվեր երեկոյի աստղ Վարդայի կողմից:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում 21-ամյա աղջիկը հոսպիտալացվել է թունավորման նախանշաններով ‘
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը դիմեց Սահմանադրական դատարան’