‘Մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա’

1219

Հոկտեմբերի 20-ին ժամը 05.59-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սառնակունք ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սիսիան հատվածում (30-րդ կմ) մերկասառույցի հետևանքով արգելափակվել է մոտ 15 ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլի» անհավանական հաղթանակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները կույր ազատամարտիկին հանել են մեքենայից ու թողել փողոցի բանուկ հատվածում ‘