Մերկելը խոստովանել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ պայմանագիրը չի վերացնում տարաձայնությունները

601

ԳԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանագիրը «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի վերաբերյալ չի վերացնում այդ խնդրի շուրջ կողմերի միջև եղած տարաձայնությունները, հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Նա նաև այդ պայմանագիրն անվանել է «լավ քայլ» երկու կողմերի համար։ Ընդ որում՝ Մերկելը հիշեցրել է, որ Բեռլինի համար կարևոր է, որ Ուկրաինան շարունակի մնալ գազ տեղափոխելու տարանցիկ երկիր։ Բացի այդ, նա կրկին հույս է հայտնել, որ ՌԴ-ն այդ նախագիծը չի օգտագործի որպես «զենք»։ Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՌուսաստանը Ուկրաինայի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանը հաղթանակով սկսեց 1/16 եզրափակիչը