Մերկելը խորհուրդ է տալիս լուրջ վերաբերվել Պուտինի խոսքերին

501

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել լուրջ վերաբերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, հաղորդում է գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը։

Մերկելը մասնակցել է «Դաշնային կանցլեր Հելմուտ Քոլի ֆոնդի» բացմանը։ Իր ելույթում նա անդրադարձել է առկա քաղաքական օրակարգին և հիշեցրել, որ արդեն մի անգամ ասել է, որ ռուսաստանյան առաջնորդի խոսքերը հարկավոր է լուրջ ընդունել և հիմա կրկին ընդգծում է դրա կարևորությունը։

«Չանտեսել դրանք՝ որպես բլեֆ, այլ լրջորեն վերաբերվել դրանց, դա ամենևին էլ թուլության նշան չէ, այլ քաղաքական իմաստնության, ինչը օգնում է պահպանելու մանևրելու տարածք կամ, ինչը պակաս կարևոր չէ՝ նույնիսկ մշակելու նորը»,- Մերկելի խոսքն է մեջբերում պարբերականը։

Ավելի վաղ ռուսաստանցիներին հասցեագրված իր ուղերձում Պուտինը նախազգուշացրել է նրանց, ովքեր «փորձում են շանտաժի ենթարկել Ռուսաստանին միջուկային զենքով», և նշել, որ «քամին կարող է շրջվել նրանց կողմը»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Ինչ ցույց տվեց Տեր-Պետրոսյանի զրույցը
Հաջորդ հոդվածըՆեբենզյա․ Զելենսկուն չի հաջողվի խափանել զորահավաքը