Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

338

Երկուշաբթի երեկոյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ։

Սա  2020 թ․ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները Արևմուտքը կեղծված է համարում, Բելառուսի նախագահի և արևմտյան երկրներից մեկի առաջնորդի միջև առաջին ուղղակի շփումն էր։

Գերմանիայի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը հաստատել է, որ Մերկելը և Լուկաշենկոն «խոսել են Բելառուսի և Եվրամիության միջև սահմանին ծանր իրավիճակի, մասնավորապես՝ այնտեղ գտնվող  փախստականներին և ներգաղթյալներին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին»։

Բելառուսական պետական «БелТА» գործակալությունը տեղեկացնում է, որ Մերկելը և Լուկաշենկոն զրուցել են մոտավորապես 50 րոպե և քննարկել են, «առաջին հերթին՝ բելառուսա-լեհական, բելառուսա-լիտվական և բելառուսա-լատվիական սահմաններում փախստականների վիճակի հարցը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 572 նոր դեպք, 52 մահ
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ի ղեկավարը Ռուսաստանին զգուշացրել է ագրեսիվ գործողություններ չսկսել Ուկրաինայի դեմ