Մերկելը հեռանում է Նինա Հագենի երգի ուղեկցությամբ

541

Անգելա Մերկելը պաշտոնապես Գերմանիայի կանցլերի պաշտոնը թողնում է եկող շաբաթ, բայց արդեն հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել զինվորական նվագախմբի երաժշտության ներքո։ Երաժշտությունը Մերկելն ինքն է ընտրել, այդ թվում՝ նա ընտրել է գերմանացի հանրահայտ պանկ-ռոք երգչուհի Նինա Հագենի «Du hast den Farbfilm vergessen» («Դու մոռացար գունավոր ժապավենը») երգը։

Գերմանիայում երևելի քաղաքական գործիչներին ավանդաբար ճանապարհում են երեկոյան ավարտանշանի հինավուրց զինվորական արարողությամբ, որը հիմա վերածվել է շքեղ շքերթի՝ նվագախմբի կամ նվագախմբերի քայլքի տակ։ Երաժշտությունը պատվիրում են հանդիսության «մեղավորները», և Մերկելի ընտրությունը բավական զվարճացրել է գերմանացիներին։

Մերկելը, ինչպես ինքն է ասել, շատ է սիրում երաժշտություն, բայց հիմնականում՝ դասական։ Օրինակ, նա մշտապես ներկա է լինում Բայրոյթում Ռիխարդ Վագների երաժշտության հայտնի փառատոնին։ Դրա համար էլ Նինա Հագենի երգի ընտրությունը հանրության համար անակնկալ էր։ Այդ երգն ավելի շատ քայլերգի է նման։ Եվ ինչպես գրել է Tagesspiegel թերթը, ԳԴՀ գրեթե բոլոր բնակիչներն անգիր գիտեին այդ երգը․ այն գրվել է 1974 թ․, և գերմանացիները դրա մեջ ծաղր էին տեսնում Արևելյան Գերմանիայի «սև-սպիտակ», մռայլ կյանքի նկատմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻսրայելը պահանջում է դադարեցնել բանակցություններն Իրանի հետ
Հաջորդ հոդվածըՏիխանովսկայան՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում