‘Մերկելը Հունաստանի պարտքերը ներելու հիմքեր չի տեսնում’

965

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե այլևս հնարավոր չի համարում Հունաստանի պարտքերը չեղյալ հայտարարելը:

«Մասնավոր պարտատերերը հրաժարվել են դա անել, իսկ բանկերն առանց այդ էլ Հունաստանին մի քանի միլիարդի պարտք են ներել: Ես  հնարավոր չեմ համարում այսուհետև նույնպես  այդ պարտքերը զիջելը»,- Մերկելի խոսքն է մեջբերում Hamburger Abendblatt թերթը:

Մերկելը հիշեցրել է, որ Աթենքին ֆինասական օգնության նոր փաթեթ տրամադրելու պայմաններից մեկը եղել է երկրում բարեփոխումների իրականացումը:

«Եվրոպան կշարունակի համերաշխություն դրսևորել Հունաստանի և մյուս երկրների հետ, որոնք տուժել են ճգնաժամից, եթե այդ երկրները ջանան կյանքի կոչել բարեփոխումները և տնտեսեն,- հավաստիացրել է Գերմանիայի կանցլերը:- Մենք՝ Գերմանիան և եվրոպական մյուս գործընկերները, կսպասենք և կտեսնենք, թե ինչ ծրագիր է մեզ ներկայացնելու Հունաստանի նոր կառավարությունը»:

Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Միթ Ռոմնին չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին’