Մերկելին ուղղված բաց նամակ՝ ի պաշտպանություն Ասանժի

545

ԳԴՀ-ում գրեթե 120 քաղաքական գործիչներ, դերասաններ և լրագրողներ բաց նամակով կոչ են արել կանցլեր Անգելա Մերկելին այս շաբաթ կայանալիք ԱՄՆ այցի ընթացքում հանդես գալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությամբ։

«Օգնեք՝ կամուրջներ կառուցելու Ջուլիան Ասանժի գործով»,- ասվում է բաց նամակում։

Նամակն ստորագրել են ԳԴՀ բունդեսթագի և շրջանային խորհրդարանների պատգամավորներ՝ Քրիտոնեա-դեմոկրատական միություն, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական, Ազատ դեմոկրատական կուսակցություններից, «Ձախեր» և «Կանաչներ» կուսակցություններից։ Ստորագրողների ցանկում են նախկին նախարարներ։

Մերկելը մտադիր է հինգշաբթի օրը հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ ԳԴՀ կանցլերի պաշտոնում իր, ըստ երևույթին՝ վերջին այցի ընթացքում Միացյալ Նահանգներ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ գործակալությունը շտապ գործողություն է սկսել Լիտվայի և Բելառուսի սահմանին
Հաջորդ հոդվածըԿուբայում փողոց են դուրս եկել նաև կառավարության պաշտպանները