‘Մերկելի դողի նոպան կրկնվել է երրորդ անգամ’

1746

Մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դողի նոպա է ունենում: Այս անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է Բեռլինում Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Երկու շաբաթ առաջ նման բան պատահել էր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի մոտ ընդունելության ընթացքում: Քանի դեռ նախագահը պաշտոնական ելույթ էր ունենում, նկատելի էր, որ կանցլերը ջանում է հաղթահարել դողի նոպան, որը շարունակվել է երկու րոպեի չափ:

Առաջին անգամ Մերկելը տեսախցիկների առջև սկսել էր դողալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հունիսի 18-ին հանդիպման ժամանակ, երբ հնչում էին ազգային օրհներգերը:

Երկու դեպքերում էլ կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ կանցլերի առողջության հետ կապված ոչ մի լուրջ բան չկա: Մամուլում կարծիքներ են հնչել, որ դողի պատճառը կարող են լինել գերհոգնածությունը, սթրեսները կամ էլ առողջական ինչ-ինչ խնդիրներ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլը» 75 միլիոն եվրո կառաջարկի «Ռեալի» հարձակվողի համար’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Եկել է ժամանակը, որ Ռեշֆորդը փոխի ակումբը’