‘Մերկելի ժամանումից առաջ գերմանական քաղաքում անծանոթը պատանդներ է վերցրել’

743

Գերմանական Ինհոլշտադտ քաղաքի ռատուշայում՝ քաղաքապետարանում, տղամարդը մի քանի հոգու պատանդ է վերցրել՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժամանումից մի քանի ժամ առաջ:

BBC-ն տեղեկացնում է, որ ոստիկանությունը բանակցություններ է վարում առեւանգողի հետ, սակայն նրա գործողությունների շարժառիթները եւ նպատակները դեռեւս հայտնի չեն:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 9-ին: Պատանդները պահվում են քաղաքագլխի սենյակում: Ոստիկանությունը շրջափակել է շենքը: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում մահացել է «համայն գնչուների թագավորը»’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ցանկանում Իլհամին. Տեսանյութ’