Մերկելի կուսակցությունը կորցնում է դիրքերը, Գերմանիային քաղաքական վակուում է սպառնում

481

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ձախ-կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) նվազագույն առավելությամբ առաջ է անցել Անգելա Մերկելի  պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ), որն իշխանության ղեկին էր 2005 թվականից։Ներկա պահին սոցիալ-դեմոկրատների համար կանխատեսում են ձայների 25,7 %-ը (մոտավորապես 206 տեղ բունդեսթագում), իսկ քրիստոնյա-դեմոկրատների համար՝ 24,1 % ( 196 տեղ)։

Քրիստոնյա-դեմոկրատների (ՔԴՄ)  և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) դաշինքի համար դա ողջ ետպատերազմական շրջանում ամենացածր ցուցանիշն է դաշնային ընտրություններում։

Երրորդ տեղում «Կանաչներն» են՝ 14,8 %-ով (118 խորհրդարանական մանդատ)։

Ուշագրավ է, որ մինչև 30 տարեկան երիտասարդների մեծ մասը ձայնը տվել է «կանաչներին» (մոտավորապես 22 %-ը)։ Ընդհանուր առմամբ՝ փորձագետները նշում են այս ընտրություններում էկոակտիվիստների տպավորիչ հաջողությունը։

Սրանք նախնական թվեր են, որոնք կարող են փոփոխություններ կրել։ Նախնական տվյալների հրապարակումից հետո  ՍԴԿ-ի առաջնորդ Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան քվեարկել է փոփոխությունների օգտին, թեպետ նաև խոստովանել է, որ ՔԴՄ-ի հետ պայքարը չափազանց լարված էր։

Շոլցը հայտնի և փորձառու քաղաքական գործիչ է։ 2018 թվականից նա միանգամից երկու պաշտոն է զբաղեցրել կառավարությունում՝ փոխկանցլեր և ֆինանսների նախարար։

Անգելա Մերկելի նկատմամբ վերաբերմունքը կարող է տարբեր լինել, սակայն բացարձակապես բոլորը համաձայն են, որ նա ժամանակակից աշխարհում ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է, և քաղաքական ասպարեզից  նրա հեռանալը որոշ գործընթացների փոփոխություններ կբերի աշխարհում։

Բացի այդ, դատելով արդյունքներից՝ Գերմանիայի հաջորդ կառավարությունը կոալիցիոն կլինի, իսկ կուսակցություններում ակնհայտ առաջնորդի բացակայությունը կարող է բավական ձգձգել կոալիցիա ստեղծելու հարցը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինացի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
Հաջորդ հոդվածըԴեպայի, Դե Յոնգի եւ Ֆատիի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)