Մերկել․ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն անակնկալ չէր

286

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ծավալուն հարցազրույց է տվել Spiegel ամսագրին։

Գրեթե մեկ տարի առաջ Մերկելը լքեց կանցլերի պաշտոնը՝ այն պահին, երբ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու  մասին նախազգուշացումներն արդեն հրապարակավ էին հնչում։

«Ես կուզենայի իմ հեռանալուց հետո ավելի խաղաղ ժամանակներ լինեին, քանի որ ես շատ եմ զբաղվել Ուկրաինայով,- ասել է Մերկելը։- Բայց դա անկնկալ չէր։ 2021 թ․ ամռանը, Բայդենի և Պուտինի հանդիպումից հետո, ես ԵՄ Խորհրդում, Էմանյուել Մակրոնի հետ միասին, ուզում էի Պուտինի հետ քննարկումների անկախ եվրոպական ձևաչափ ստեղծել։ Բայց ոմանք սկսեցին առարկել, իսկ ես արդեն այդքան ուժ չունեի՝ իմը պնդելու, որովհետև բոլորը գիտեին, որ աշնանը հեռանալու եմ»։

Մերկելի խոսքով՝ այդ տարվա օգոստոսին Մոսկվա կատարած իր վերջին այցի ժամանակ իր նկատմամբ վերաբերմունքը նույնպիսին էր․ «Ուժային քաղաքականության իմաստով դու վերջացել ես։ Իսկ Պուտինի համար միայն ուժը նշանակություն ունի»։

Գերմանական հասարակության մեջ շատերը Մերկելին նախատում են նաև նրա համար, որ նա դեմ է եղել Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ քննադատների կարծիքով՝ եթե այդ երկրները հիմա դաշինքի անդամ լինեին, Պուտինը չէր համարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՓորձագետներ․ Ուկրաինայում անհետ կորել է ավելի քան 15 հազար մարդ
Հաջորդ հոդվածըԲրիտանիայում ներգաղթը ռեկորդ է սահմանել․ մեկ տարում՝ կես միլիոն մարդ