‘Մերկել. ԵՄ-ն պետք է պահպանի պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ’

968

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը, հաշվի առնելով, որ իրադրությունը Դոնբասում հեռու է կայուն լինելուց, պետք է երկարացնի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Այդ հայտարարությունը Մերկելն արել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հետ հանդիպումից առաջ:

 Իր հերթին՝ Պոռոշենկոն նույնպես ընդգծել է, որ պատժամիջոցները պետք է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը լիովին չի կատարել Մինսկի պայմանավորվածությունները:

Ընդ որում՝ այդ պայմանավորվածությունները նախատեսում են, որ Ուկրաինայում պետք է սահմանադրական փոփոխություններ կատարվեն, որոնք թույլ կտան հատուկ կարգավիճակ շնորհել Դոնբասին: 

Մերկելը նաև հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում Պոռոշենկոյի հետ կքննարկի 2016 թ. Ուկրաինայի ֆինանսական օգնությունը շարունակելու հարցը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Իրավիճակը ճանապարհներին’