‘Մերկել. ԵՄ-ն Ռուսաստանին թույլ չի տա պառակտել Եվրոպան’

1253

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր ամանորյա ուղերձում խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի դերը ուկրաինական ճգնաժամում:

Նրա խոսքով՝ Կրեմլի քաղաքականությունը խարխլել է « Եվրոպայում խաղաղ գոյակցության հիմքերը»: Մերկելն զգուշացրել է, որ Եվրամիությունը չի հանդուրժի նման պահվածքը:

 «Կասկածից վեր է, որ Եվրոպան չի կարող համաձայնել և չի համաձայնի, այսպես կոչված՝ ուժեղի իրավունքի հետ, որն արհամարհում է միջազգային իրավունքը: Եվրոպան թույլ չի տա պառակտել իրեն, նա կգործի համախմբված, որպեսզի պաշտպանի խաղաղ գոյակցությունը և սեփական արժեքները»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չինաստան. Շանհայում ամանորյա հրմշտուքի մեջ 35 մարդ է զոհվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը’