‘
Երեկ երեկոյան Լոնդոնում 30-40 տարեկան մի տղամարդ մագլցել է կառավարական թաղամասի կենտրոնում գտնվող Քեմբրիջյան դուքսի արձանին, այնուհետև հանել է հագուստը և բոլորովին մերկ վիճակում նստել արձանի ուսին:
Տղամարդը մոտ երեք ժամ է անցկացրել այդ վիճակում, մինչ վրա հասած ոստիկանությունը կարողացել է ցած բերել նրան:
Ականատեսների խոսքերով՝ ցուցարարն անորոշ կոչեր է վանկարակել և ժամանակ առ ժամանակ ոտքի ելել ու պարել արձանի գլխին:
‘