Մերձավոր Արևելքը ցնցումների է պատրաստվում

486

Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ ձեռքերը ծալած՝ չի սպասելու, թե իր տարածաշրջանային գլխավոր հակառակորդը ինչպես է հանգիստ մեծացնում իր միջուկային կարողությունները։

Երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթը ընդգծել է, որ Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ազատորեն գործողությունների դիմել Իրանի դեմ՝ անկախ վիեննական բանակցությունների ելքից։

«Իսրայելը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից չէ և պարտավոր չէ ենթարկվելու նրա կանոններին»,- հայտարարել է Բենեթը։

Ժամանակին Իսրայելը պաշտպանել է այդ ծրագրից ԱՄՆ-ի ելքը, քանի որ երբեք չի հավատացել, որ Իրանը կատարում է պայմանները և իսկապես կասեցրել է իր միջուկային ծրագիրը։ Իսրայելի իշխանությունների տեսակետն անփոփոխ է՝ ԱՄՆ-ի պայմանագիրը Իրանի հետ սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը։

Իրանի հարցում Իսրայելը փորձում է աջակցություն ստանալ տարածաշրջանի երկու այլ հզոր երկրներից՝ Արաբական Միացյալ Էմիրաթներից և Սաուդյան Արաբիայից, որոնց հետ Թել Ավիվը մտերմացել է Թրամփի վարչակազմի միջնորդությամբ։ Երկու երկրներն էլ թշնամական հարաբերություններ ունեն Իրանի հետ, այնպես որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բոլոր գլխավոր դաշնակիցները իրանական հարցում Վաշինգտոնի ընդդիմախոսներն են։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մինչդեռ, հայտարարել է, որ գործարքին վերադառնալը բխում է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ԱՄՆ-ի անվտանգության շահերից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀամաձայնության գալու ժամանակը սպառվում է
Հաջորդ հոդվածըԱռեղծվածային դրոններ շվեդական ԱԷԿ-ների երկնքում