‘Մերձմոսկովյան քաղաքում ապօրինի ներգաղթյալնեը դաժան ծեծի են ենթարկել տեղացիների’

1060

Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ քաղաքում երկու տեղացի բնակիչներ դաժան ծեծի են ենթարկվել այն բանից հետո, երբ նկատողություն են արել միջինասիացի մի խումբ եկվորների:

Շաբաթ գիշեր 35-ամյա եւ 28-ամյա ռուսաստանցիները փողոցով քայլելիս նկատել են աղմկող ներգաղթյալներին եւ նկատողություն են արել նրանց: Դրանից հետո տեղացիները շարունակել են իրենց ճանապարհը, բայց որոշ ժամանակ անց նրանց են մոտեցել մի քանի հոգի եւ սկսել են ծեծել երկաթե լարերով եւ մահակներով: Արդյունքում` նրանց ծանր վնասվածքներով տեղափոխել են տեղի հիվանդանոց:

Ոստիկանները օպերատիվ գործողությունների շնորհիվ բացահայտել են ենթադրյալ հանցագործների անձը: Բերման են ենթարվել Միջին Ասիայից ժամանած չորս հոգի, որոնք Մոսկվայում են գտնվում առանց համապատասխան թույլտվության: 

Նախորդ հոդվածը‘Լեհաստանը ներողություն է խնդրում Լիտվայից` ստադիոնում հայտնված վիրավորական պաստառի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը Արեւմտյան ափին եւ Երուսաղեմում 1000 նոր բնակարաններ կկառուցի’