Մերձմոսկվայում տղամարդը բազմահարկ շենքի պատշգամբից կրակահերթ է արձակել ինքնաձիգից

286

Մերձմոսկովյան Գոլուբոե գյուղում մի տղամարդ  բազմահարկ բնակելի շենքի պատշգամբից կրակահերթեր է արձակել ինքնաձիգից։

Այդ մասին  ТАСС-ին հաղորդել են իրավապահ մարմինները՝ նշելով, որ միջադեպի հանգամանքները և պատճառները պարզվում են։

«Նախնական քննությամբ պարզվել է, որ կրակահերթն արձակվել է «ամլացված» զենքից։ Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում աշխատում են օրինախախտի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿոնգրեսում հայտարարել են, որ թմրակարտելների դեմ պատերազմը պետք է լինի ԱՄՆ-ի միակ պատերազմը
Հաջորդ հոդվածըՔիսինջեր․ Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի կարևոր դեր է խաղում Չինաստանը