‘«Մերոնք՝ դրսում». Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց «Սպարտակին» (տեսանյութ)’

1108

«Մերոնք՝ դրսում»-11. Յուրա Մովսիսյանը հաղթանակ պարգևեց «Սպարտակին»

Այս տուրում առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում միակ գոլը հաղթանակ պարգևեց «Սպարտակին» «Անժիի» դեմ խաղում: 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Կուբան»՝3:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Սաբա Քոմ»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:
 
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտեբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Էսթեղլալ Խուզեստան»-«Ռահ Ահան»՝3:2, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Զագլեբիե»–«Վիձև»՝3:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Սպարտակ»՝ 0:1,  չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտեբե»-«Շախտյոր»՝ 4:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա Դորտմունդ»-«Հաննովեր»՝1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 80-րդ րոպեին:

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ»-«Օրդաբասի»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Անժի»-«Սպարտակ»՝0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Տոմ»՝ 4:0, չի մասնակցել հանդիպմանը: 
   
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Անժի»-«Սպարտակ»՝0:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 69-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Թերեք»-«Ուրալ»՝1:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 90-րդ րոպեին:

 

Նախորդ հոդվածը‘Ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել. Վիրավորների մեջ է դերասան Վարդան Պետրոսյանը’
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ-ը նաեւ վոլեյբոլում է ինքնակոչ ‘