‘«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանը` հեթ-տրիկի հեղինակ’

777

Այս տուրում առավել աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպման ընթացքում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Գևորգ Ղազարյանը Կարագանդայի «Շախտյորի» կազմում դարձավ Ղազախստանի գավաթակիր: Եզրափակչում «Շախտյորը» 1-0 հաշվով հաղթեց «Տարազին»: 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Տոմ»՝1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Լեգիա»՝0:1, չի մասնակցել հանդիպմանը: 

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ամկար»-«Անժի»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 79-րդ րոպեին:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի գավաթի եզրափակիչ, «Շախտյոր»-«Տարազ»՝1:0, փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Վոլֆսբուրգ»-«Բորուսիա» Դորտմունդ՝2:1, մասնակցել է հանդիպմանը:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Զենիթ»՝4:2, մասնակցել է հանդիպմանը:

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ռուբին»-«Կրասնոդար»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը: 
   
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Զենիթ»՝4:2, մասնակցել է հանդիպմանը, դարձել է 3 գոլի հեղինակ, փոխարինվել է 58-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Ռոստով»՝1:4, չի մասնակցել հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Պարզ հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Իշխան Զաքարյան. Կարծում եմ, չարաշահումները պատժվում են’