‘«Մերոնք դրսում». Ռոբերտ Արզումանյանը՝ Ղազախստանի չեմպիոն, Յուրա Մովսիսյանը` գոլի հեղինակ’

884

Այս հանգստյան օրերին կայացան Ղազախստանի առաջնության վերջին տուրի հանդիպումները: Ռոբերտ Արզումանյանը «Ակտոբեի» կազմում դարձավ Ղազախստանի չեմպիոն, իսկ Արթուր Եդիգարյանը «Կայրաթի» կազմում՝ բրոնզե մեդալակիր: Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ գրավելով Մոսկվայի  «Լոկոմոտիվի» դարպասը: 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո»-«Տոմ»՝1:0, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Ռահ Ահան»՝ 2:3, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Օրդաբասի»՝ 2:2, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Ռահ Ահան»՝ 2:3, չի մասնակցել հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»–«Պոգոն»՝2:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Անժի»-«Ուրալ»՝ 0:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր»-«Աստանա»՝1:4, չի մասնակցել հանդիպմանը:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ-«Շտուտգարտ»՝6:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլային փոխանցման հեղինակ, փոխարինվել է 76-րդ րոպեին:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Իրտիշ»-«Կայրաթ»՝2:3, մասնակցել է հանդիպմանը:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝1:3, փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Կուբան»՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Լոկոմոտիվ»՝1:3, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 70-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Անժի»-«Ուրալ»՝0:1, չի մասնակցել հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘Պույոլը, Չավին, Ինյեստան և Վալդեսը առանձին հանդիպում կունենան Մեսսիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի դատավարությունը կկայանա Կահիրեում’