‘Մերսեդես 600»-ի 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում կամրջից ընկել է գետը’

909

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Արման Մկրտչյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Եղեգնաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 20:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 3 հասցեի բնակիչ, 28-ամյա Ա. Մկրտչյանը, վարելով «Մերսեդես 600» մակնիշի 34 ՏT 452 համարանիշի ավտոմեքենան, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել կամրջի մեջաղյա պաշտպանիչներին և ընկել գետը:

Վարորդի բժշկական փորձաքննությունը պարզել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:

Փաստի առթիվ Ոստիկանության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նախորդ հոդվածը‘Կոլորադոյի նահանգապետը ստորագրել է մարիխուանան օրինականացնելու օրենքը’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն խոստացել է, որ Իրանը միջուկային գերտերություն չի դառնա, քանի դեռ ինքը ղեկավարում է Իսրայելի կառավարությունը ‘