‘Մեր գրպանից ձեր գրպանին. Մամուլ’

1023

Պաշտոնական տվյալների համաձայն` 2012թ. համար ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացվել է 3.96 մլրդ դրամ (մոտ 9,4 մլն դոլար), Աժ-ին` 2.9 մլրդ դրամ (7մլն դոլար), կառավարությանը` ավելի քան 10 մլրդ դրամ (24 մլն դոլար): «Այսինքն` ՀՀ քաղաքացիներս միայն իշխանության այս երեք մարմինների աշխատանքի ապահովման համար նախորդ տարի վճարել ենք մոտ 36.3 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ սահմանամերձ բնակավայրերի համար 2012թ. հատկացվել է 1 մլրդ 936 մլն 880 հազար դրամ: Ընդ որում, սահմանամերձ բնակավայրերի համար ծախսերը սահմանափակվել են միայն մի քանի պատմամշակութային օբյեկտի վերանորոգման և պետական ու մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման շրջանակներում: Իսկ հետո էլ դժգոհում են, թե սահմանամերձ գյուղերը դատարկվում են»,- գրում է «Ժողովուրդը», որի ամբողջական հրապարակումը «Մեր գրպանից ձեր գրպանին» վերնագրով կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Քրեական գործ պետք է հարուցվի իշխանության՝ այլ ոչ սեփականատիրոջ նկատմամբ’