‘«Մեր երեխային ծեծել են, հետո սպանել, ու հետո ՊՆ-ն հեքիաթներ է պատմում». ԳԱԼԱ’

2458

Երեկ հայ-ադրբեջանականսահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանի հարազատները արդեն վստահ հայտարարում են, որ տեղի ունեցածը սպանություն է, եւ որ Գրիշա Խաչատրյանին ծեծի են ենթարկել, հետո կրակելով քունքին՝ սպանել:

Զինծառայողի մորաքրոջ ամուսինը՝ Ռոբերտը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ այդ մասին արդեն իրենք բարձրաձայն ասել են հրամանատարական կազմին, եւ որ վշտի մեջ գտնվող ծնողները հետո պայքարելու են, որ գոնե գլուխները բարձր ման գան գյուղում:

«Մեր երեխան գերազանցիկ, համալսարան սովորող երեխա ա, էդ ինչի՞ տեղ են դրել, ինչ թյուրիմացություն, ինչ անզգուշություն, տեղի ունեցածը սպանություն է, եւ մենք դա պարզելու ենք»,- ասաց Գրիշայի մորաքրոջ ամուսինը:

Հարազատներին եւս սկզբում ասել են, որ Գրիշան մահացել է դիպուկահարի կրակոցից, հետո հերքել՝ առաջարկելով երկրորդ վարկածը:

«Հերքվեց, որովհետեւ այնտեղ  դիպուկահարի կրակոց հնարավոր չէր: Ես այդքան ռազմականացված չեմ, բայց նաչալնիկ չաստին ասացի՝ կարո՞ղ է դիվերսանտը 12 ժամ եկել կողքներդ տապել է, հարմար պահը գտել, երեխին գյուլլել ա, ասում է՝ չէ, բացառված է:

Արդեն վախեցել են եւ հետ են քաշվել, հիմա մտածում են, որ նաեւ երկրորդ վարկածը չի անցնի, ինչ են մոգոնելու:  Որովհետեւ ասեցինք, որ այդ երեխան գերազանցիկ ու համալսարան ընդունված երեխա է, նա երբեք ու երբեք հնարավոր բան չի, որ մեկ տարի ծառայելուց հետո զենքին անփութորեն մոտենա: Իրանք տրակտոր էլ են ունեցել, եքա մեխանիզմի ցեխ ունեն, էնքան ա նա գլորվել այդ մեխանիզմների հետ…

Ընչի՞ անզգուշությամբ էդ 22 կգ-ոց զենքը հանում ու քունքի՞ն է կրակում, հա՞, ոնց որ Աղասի Խանջյանի ինքնասպանություն լինի, մեր երեխան ինչքա՞ն հզոր  բազուկ պիտի ունենար, որ հորիզոնական պահի, քունքից մտնի ու դիմացից ելնի: Ստեղ այլ լուրջ բան կա, եւ իրենք չեն ասում»:

Մահացած զինծառայողի բարեկամն ասաց նաեւ, որ հրամանատարական կազմը ամեն ինչից տեղյակ է եւ թաքցնում է իրականությունը:

Մանրամասները` սկզբաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘Արգենտինան Մեսսիի անհատական վարպետության շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի և Գանայի հավաքականների հանդիպումն ավարտվեց մարտական ոչ ոքի-ով (տեսանյութ)’